«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Գերադասում է վտանգել հայոց պետության գոյությունը, քան՝ զրկվել իշխանությունից

Գերադասում է վտանգել հայոց պետության գոյությունը, քան՝ զրկվել  իշխանությունից
02.06.2024 | 07:48

Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն խոսել է այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունեն Փաշինյանից «խաղաղության պայմանագիր» կնքելու ճանապարհին։ «Փաշինյանն այս պահին փորձում է ձերբազատվել ներքին գործոնից՝ վերջին հարձակումը կատարելով եկեղեցու վրա, որպեսզի վերացնի եկեղեցու և արմատականների գործոնը։ Փաշինյանը ցանկանում է պետություն ստեղծել, իսկ եկեղեցին դա չի ուզում թույլ տալ, քանի որ Հայաստանում միշտ պետությանը փոխարինելու գործառույթ է իրականացրել։ Կարծում եմ, որ այս պայքարը կհանգեցնի Փաշինյանի հաջողությանը»։

Մյուս պահանջը, որ Փաշինյանի առջև դրված է, դա «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։ Բաբաօղլուի խոսքից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի առաջ պահանջ է դրված ապահովել Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ մինչև նոյեմբեր՝ COP 29-ը։

Ադրբեջանցի փորձագետ Էլխան Շահինօղլուն էլ իր մեկնաբանության մեջ նշում է, որ Ադրբեջանը ուշիուշով հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին, քանի որ «արմատականները դուրս են եկել Փաշինյանի դեմ»։ «Փաշինյանը Ադրբեջանի համար կարևոր գործ է անում, փորձում է խաղաղություն կառուցել»,-նշում է ադրբեջանցի փորձագետը։

Փաշինյանը հոյակապ գիտի, թե ինչ պահանջներ են դրված իր և Հայաստանի առաջ, գիտի, որ դրանց իրագործումը հարցականի տակ է դնելու Հայաստանի՝ որպես պետության գոյության հեռանկարը։ Այդքանով հանդերձ, շարունակում է կատարել Բաքվի պահանջները։ Կոլաբորացիոնիզմի ու իշխանությունից զրկվելու միջև Փաշինյանն ընտրել է կոլաբորացիոնիզը՝ գերադասելով վտանգել հայոց պետության գոյությունը, քան զրկվել իշխանությունից։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ